ԼՂՀ ՊԲ զինծառայողը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու պատճառով

10:58 • 11.02.15

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։


Քրեական գործի նյութերի համաձայն՝ 10.02.2015թ.՝ ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել և մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):


Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դեպքի բոլոր մանրամասները։