Ռուսները, բելառուսները և ուկրաինացիները պետք է Հաղթանակի 70-ամյակը տոնեն խաղաղ և համերաշխ. Լուկաշենկո
Ռուսները, բելառուսները և ուկրաինացիները Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը պետք է տոնեն խաղաղ և համերաշխ մթնոլորտում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է segodnya.ua-ն։
«Առջևում մենք ունենք մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնք պետք է լուծել բարդ տնտեսական և միջազգային իրավիճակում։ Որքան էլ դա կարևոր լինի, մենք՝ ռուսները, բելառուսները և ուկրաինացիները, պետք է միասին պատվով դիմավորենք Հաղթանակի 70-ամյակը՝ խաղաղ և համերաշխ»,- նշել է նախագահը։
Լուկաշենկոն հայտնել է, որ բարձրագույն մակարդակով անհրաժեշտ է հոբելյանական միջոցառումներ անցկացնել նաև երկրի ներսում։ «Ցույց տալ ամբողջ աշխարհին, որ Մեծ հաղթանակը դա մեր ազգային ձեռքբերումն է։ Եվ Երկրորդ համաշխարհային պատերազմի, Հայրենական մեծ պատերազմի արդյունքները չեն կարող ոչ միայն կեղծվել, այլև ենթարկվել վերանայման։ Մենք չենք կարող թույլ տալ որևէ մեկին նվազեցնել այս հաղթանակի նշանակությունը, վերանայել բելառուս ժողովրդի ներդրումը ֆաշիզմի ոչնչացման դեմ պայքարում»,- ասել է Լուկաշենկոն։
Նախագահի խոսքով՝ Մեծ հաղթանակի 70-ամյակն իրենց վրա մեծ պատասխանատվություն է դնում՝ բոլոր ոլորտներում երկրի անվտանգությունն ապահովելու առումով։










