Սուրբ չեմ, բայց իմ կենցաղում բավական համեստ եմ, իմ հագուկապը նայեք, ձերը. Խոսրով Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանին

17:51 • 23.02.15

Դուք կաղում եք ոչ թե որովհետև ձեռնափայտով եք, այլ մտավոր ունակություն էլ ունեք. կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները նախագծի քննարկմանը, որն ԱԺ է ներկայացվել պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, ասաց «Հանրապետական» խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը, ում բիզնեսների մասին ավելի վաղ խոսել էր «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Լևոն Զուրաբյանը և հիշեցրել «նրա քաղաքական անցյալը, երբ դեմ լինելով՝ կողմ էր քվեարկում»: 

 

ՀՀԿ-ականը նշեց, թե այո, վարչապետ եղած ժամանակ որոշում է ընդունել և քվեարկել իր քաղաքական թիմի որոշմանը համապատասխան: Նա նշեց, որ միայն այն դեպքում է քննադատել քաղաքական ծրագիրը, երբ լինելով մեծամասնության անդամ՝ իրեն պարտադրել են կողմ քվեարկվել, և ինքը քննադատել է, քանի որ վստահ է եղել, որ դա կործանարար  ծրագիր է:


«Այնպես որ, բարի եղեք, եթե նման քաղաքական վերլուծությունները դժվար են, խորհրդակցեք»,-ասաց նա:


Խոսրով Հարությունյանը խորհուրդ տվեց, որ Լևոն Զուրաբյանը վարքագծի կանոնների խախտումների համար մտածել:


Նա անդրադարձավ նաև իր քաղաքական անցյալին։


«Իմ մասին շատ բան են ասում, սուրբ չեմ, բայց իմ կենցաղում բավական համեստ եմ, իմ հագուկապը նայեք՝ ձերը, իմ եկամուտները հայտնի են, ձերն ընդհանրապես անհայտ են, սա մտածելու տեղիք է տալիս»,-ասաց նա: