Վիետնամում Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ 317 մարդ է մահացել
Վիետնամում լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունների ժամանակ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով զոհվել է առնվազն 317 մարդ, ևս 500-ը վնասվածքներ է ստացել:
Ինչպես նշում է tass.ru-ն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերով ազգային հանձնաժողովի տվյալների համաձայն՝ տոնական արձակուրդների ընթացքում`փետրվարի 15-23-ը, երկրում տեղի է ունեցել 530 ՃՏՊ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ի տարբերություն նախորդ տարվա տոնական արձակուրդների ժամանակահատվածի՝ զոհերի թիվն ավելացել է 30%-ով: Միևնույն ժամանակ ՃՏՊ-ների թիվը մնացել է նույնը:
ՃՏՊ-ների հիմնական պատճառն ալկոհոլի չափից ավելի օգտագործումն է:










