Շվեյցարիայում տուրիստական ինքնաթիռ է ընկել, կան զոհեր
Շվեյցարիայում տուրիստական ինքնաթիռի ընկնելու հետևանքով 2 մարդ է զոհվել, հայտնում է Корреспондент-ը։
Ինչպես հաղորդում է Վո շրջանի ոստիկանությունը՝ ինքնաթիռը, որում գտնվել են օդաչուն և ուղևորը, ընկել է Իվերդոն լե Բեն քաղաքից ոչ հեռու՝ օդանավակայանից դուրս գալուց քիչ անց։
Վթարի պատճառները պարզվում են։ Ինքնաթիռի հետ կապը կորել էր ընկնելուց րոպեներ առաջ։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ զոհվածները 59 և 48 տարեկան տղամարդիկ են, ովքեր բնակվում էին Վո և Ժնև շրջաններում։










