Ալյասկան դարձել է մարիխուանան օրինականացրած ԱՄՆ երրորդ նահանգը
ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը, աճեցումը և պահելը:
Դա ԱՄՆ երրորդ նահանգն է, որն օրինականացրել է թեթև թմրանյութերը: Ավելի վաղ մարիխուանան օրինական կարգավիճակ է ստացել Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում:
Ալյասկայի նահանգապետ Բիլ Ուոքերը երկուշաբթի քննարկման է ներկայացրել մարիխուանայի շրջանառության հսկողության կոմիտե ստեղծելու հարցով օրենքի նախագիծը:
Ալյասկայում թմրանյութի օրինականացման մասին որոշումը քվեարկությամբ կայացվել էր դեռևս 2014 թվականի նոյեմբերին: Սակայն, որպեսզի օրենքն ուժի մեջ մտներ, պահանջվել է մի քանի ամիս՝ դրա կիրառման մեխանիզմների կարգավորման համար:










