Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ՏԿԱԻ նախարարին

17:48 • 24.02.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:


Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են երկու հայկական հանրապետությունների հ մապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: