Բեռլինում Թուրքիայի դեսպանը բողոքել է Ցեղասպանության հարցում հանրության միակողմանի մոտեցումից
Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեյին Ավնի Կարսլըօղլուն դժգոհել է, թե «1915-ի դեպքերը» միջազգային հանրության կողմից միայն հայերի ցավերի տեսանկյունից են քննարկվում, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:
«Պատմության մեջ միայն նրանց ցավը չէ, որ կա: Եթե միայն մի կողմի ցավի մասին է բարձրաձայնվում, իմ ցավի մասին չի խոսվում, ուրեմն դրա հետևում բացասական մտադրություն կա: Նրանց ցավը ցավ է՝ մերը ո՞չ»,-ասել է դեսպանը:
Նա խոսել է Կովկասի ժողովուրդների տեսած ցավերի մասին:
«Իմ պապերն ինչո՞ւ Կարսից, Ադրբեջանից, Դաղստանից փախան: Մենք էլ ենք ցավեր տեսել, կոտորածների ենթարկվել: Մենք էլ ենք անարդարություն տեսել»,- ասել է դեսպանը:










