«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ համագումար կհրավիրի

16:06 • 24.02.15

Մարտի 5-ին տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում շրջանառվող տեղեկությունները հաստատեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:


«Կարծում եմ,  որ այո՛,  համագումարի ընթացքում, որի օրակարգը  հայտնի իրադարձություններ հետ է կապված  …  տարբեր հարցեր կլինեն»,- ասաց Միքայել Մելքումյանը:


Ի պատասխան հարցի, թե կուսակցության նախագահի ընտրության հարց կա օրակարգում, վերջինս ասաց. «Տենց բաներ չենք քննարկել, իրադարձություններից առաջ չանցնենք»:


ԲՀԿ կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն էլ  Tert.am-ի հետ զրույցում, նույն հարցին պատասխանելով ասաց. «Համագումարի իրավասության հարցերը և կայանալիք իրադարձությունները քննարկման և մեկնաբանության ենթակա են կայացման պահին»: