Լոս Անջելեսի մոտ բախվել են գնացքն ու բեռնատարը. կա հիսուն տուժած. լուսանկարներ
Լոս Անջելեսի մերձակայքում բախվել են գնացքն ու բեռնատարը, ինչի հետևանքով գնացքի երեք վագոն դուրս է եկել ռելսերից:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 51 մարդ, որոնցից 28-ը հիվանդանոց է տեղափոխվել:
Ներկայում բեռնատարի վարորդը կալանքի տակ է, միջադեպի հանգամանքները ճշտվում են: Բեռնատարը բախումից հրկիզվել է, սակայն վարորդը չի տուժել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

















