Կանադայում թունելով գաղտնի բունկեր է հայտնաբերվել (լուսանկար)

12:44 • 24.02.15

Կանադայի Տորոնտո քաղաքի ոստիկանությունը Յորքի համալսարանի տարածքում գտնվող մարզական հարթակներից մեկի հարևանությամբ ընդհատակյա ապաստարան է հայտնաբերել, գրում է Корреспондент-ը։

 

Թունելով գաղտնի բունկերը հայտնաբերվել է այն վայրում, որտեղ 2015թ. ամռանը կանցկացվեն Պանամերիկյան խաղերը։

 

Բունկերում կա գեներատոր, որն էլեկտրաէներգիա է արտադրում։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ թունելի երկարությունը մոտ 7 մ է, իսկ բարձրությունը մեծահասակ մարդու կանգնած դիրքին հավասար է։

 

Բունկերի նշանակությունը դեռ պարզված չէ։ Ոստիկանությունում հավաստի չեն համարում այն տարբերակը, թե բունկերն օգտագործվել է թմրանյութեր վաճառողների կողմից։

 

 

В Канаде обнаружен таинственный бункер с тоннелем