Ուինսթոն Չերչիլի արյան նմուշը հանվել է աճուրդի
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի արյունով լի սրվակը հանվել է վաճառքի, գրում է The Guardian-ը:
Նմուշի գնահատված արժեքը 300-600 ֆունտ ստերլինգ է: Արյան նմուշը 87-ամյա Չերչիլից վերցվել էր 1962-ին Լոնդոնի հիվանդանոցում, որտեղ նա բուժում էր իր կոտրված ազդրը:
Սկզբնական շրջանում որոշվել էր ոչնչացնել սրվակը, սակայն բուժքույր Պատրիցիա Ֆիցգիբոնը խնդրել է նմուշը նվիրել իրեն:
Կինն այն պահել էր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ նրա մահից հետո այն հանվել է վաճառքի:
Duke's աճուրդի տան ներկայացուցիչ Թիմոթի Մեդհերսթն ասել է, որ անհնար է ճշգրիտ գնահատել պատմության նման նմուշը:
Աճուրդը կկայանա մարտի 12-ին Դորսեթում:










