Հաքերներն «Իսլամական պետության» անունից կոտրել են Չիլիի ՊՆ-ի կայքը

08:53 • 24.02.15

Հաքերները, որոնք ներկայացել են «Իսլամական պետություն» խմբավորման աջակիցներ, երկուշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, կոտրել են Չիլիի պաշտպանության նախարարության կայքը, հաղորդում է lenta.ru-ն:

 

Կիբերհարձակումն իրականացրել է անհայտ հարձակվող, ով իրեն անվանել է «Սադամ Հուսեյն», ում հսկողության տակ կայքը գտնվել է մոտ մեկ ժամ: «Մենք «Իսլամական պետությունն» ենք, մի՛ մոռացեք մեր մասին, Աստված մի հատ է, և նա Ալլահն է»,- գրել են հաքերները կայքի գլխավոր էջին:

 

Այժմ նախարարության ծառայություններին հաջողվել է վերականգնել ռեսուրսի աշխատանքը:

 

Հունվարի 12-ին կիբերհարձակվողները, ովքեր հայտարարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ իրենց կապերի մասին, կոտրել են ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության Twitter-ի հաշիվը: