Կեղծվել է ՃԵԿ-ի խախտման արձանագրությունը, քաղաքացին հանիրավի ենթարկվել է վարչական պատասխանատվության

11:03 • 24.02.15

Քաղաքացի Հովհաննես Չ.-ն ՀՀ ոստիկանություն դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունից ստացել է կատարողական վարույթ հարուցելու և իր գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում:

 

Տեղեկացել է, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրության հիման վրա իրեն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել,  նշանակվել է 20 հազ. ՀՀ դրամ տուգանք, որը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու պատճառով` հնգապատկվել է:

 

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։


Հովհաննես Չ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունում դրված ստորագրությունը կեղծ է, իրեն չի պատկանում, այն նմանեցված է իր ստորագրությանը:


Քաղաքացի Հովհաննես Չ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն: