Սիրիայում «Իսլամական պետությունը» 90 քրիստոնյա է առևանգել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները Սիրիայում 90 քրիստոնյա են առևանգել: Այդ մասին հայտնի է դարձել Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական խորհրդի տվյալներից, հաղորդում է gazeta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևելքում Հասեկե քաղաքի շրջանում:
Հաղորդվում է, որ այս շրջանում ուժեղ մարտեր են գրանցվել «Իսլամական պետության» գրոհայինների և քրդերի պաշտպանական ջոկատների միջև:
Քրդական ջոկատները հակահարձակ են եղել՝ փորձելով վերագրավել Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածի՝ այժմ «Իսլամական պետության» հսկողության տակ գտնվող գյուղերը:










