Ի՞նչ եփել, եթե ամուսինդ ջիհադական է. «Իսլամական պետությունը» կանանց համար բաղադրատոմսերի գիրք է հրատարակել
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները գիրք են հրատարակել կանանց համար՝ ջիհադականների համար ուտեստներ պատրաստելու վերաբերյալ, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Խոհարարական գիրքը թողարկել է կանանց շրջանում «Իսլամական պետության» քարոզչությունն իրականացնող հիմնադրամը:
Զինյալները կանանց արգելում են մասնակցել մարտական գործողություններին, այդ պատճառով հիմնադրամը խորհուրդներ է տալիս ջիհադականների կանանց, թե ինչպես տնային պայմաններում բլիթներ և այլ ուտեստներ պատրաստել:










