Իրաքում «Իսլամական պետության» 52 գրոհային է ոչնչացվել

08:52 • 24.02.15

Իրաքի տարածքում ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցիոն ուժերի հասցրած մի շարք ավիահարվածների հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 52 անդամ:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, բացի այդ՝ գրոհայինները կորցրել են Ալ Բաղդադի քաղաքի մի մասի նկատմամբ վերահսկողությունը: Քաղաքի համար մղված մարտերի ընթացքում ԻՊ-ը կորցրել է մոտ 20 անդամ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոալիցիոն ուժերը 25 ավիահարված են հասցրել խմբավորման` Սիրիայում ու Իրաքում գտվող մի շարք դիրքերին:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում: