Լիտվան պատրաստվում է վերականգնել պարտադիր զինվորական ծառայությունը՝ ՌԴ-ի կողմից վտանգի պատճառով

17:25 • 24.02.15

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից եկող վտանգի պատճառով երկրում աշնանը նախատեսվում է վերականգնել զորակոչը, հաղորդում է interfax.ru-ն:

 

«Անհրաժեշտ է ժամանակավորապես հինգ տարի ժամկետով վերսկսել պարտադիր ժամկետային զինծառայությունը»,- երեքշաբթի ասել է նա լրագրողներին:

 

Լիտվայի պաշտպանության պետական խորհուրդն առաջարկում է ամեն տարի իննամսյա զինվորական պատրաստության զորակոչել մոտ 3,5 հազար երիտասարդի: Այդ պլանները դեռևս պետք է հաստատի սեյմը՝ խորհրդարանը:

 

Լիտվան հրաժարվել է պարտադիր զինծառայությունից 2008 թվականին: