Լոս Անջելեսի օդանավակայանը խզել է Հայոց ցեղասպանությունը ժխտող ընկերության հետ պայմանագիրը

15:11 • 24.02.15

Հայ դատի հանձնախումբը ողջունել է Լոս Անջելեսի օդանավակայանի՝ Los Angeles World Airports (LAWA) ընկերության որոշումը, որով այն խզել է ավելի քան 845 000 դոլար արժողությամբ պայմանագիրը նախկին կոնգրեսական Դիք Գեպհարդի Gephardt Government Relations ընկերության հետ, որը ծառայում է որպես Թուրքիայի համար գրանցված օտարերկրյա գործակալ և խոշոր գործիք Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերում, գրում է asbarez.com-ը:

 

Անցած տարի Հայ դատի հանձնախումբը կոչ էր արել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիին խզել Լոս Անջելեսի և Դիկ Գեպհարդի միջև բոլոր կապերը։

 

ԱՄՆ պետական փաստաթղթերի համաձայն, որոնք ձեռք է բերել Հայ դատի հանձնախումբը և մեջբերել իր դիմումի պատճառաբանության մեջ, Gephardt Government Relations-ը LAWA-ի հետ ավելի քան 845 000 դոլարի պայմանագիր ուներ, որը համաձայնեցվել էր 2012 թվականին Լոս Անջելեսի նախկին քաղաքապետ Անտոնիո Վիլարագոսայի ղեկավարության օրոք:

 

«Կոնգրեսը լքելուց հետո, որտեղ նա ջանասիրաբար աշխատում էր Հայոց ցեղասպանության հետ կապված բանաձևերի ընդունման ուղղությամբ, և վճարվող լոբբիստ դառնալուց հետո Դիկ Գեպհարդը հարստացել է՝ խոշոր գումարներ վաստակելով Թուրքիայի կառավարությունից, որպեսզի իր նախկին գործընկերներին լոբբինգ անի մերժել Հայոց ցեղասպանությունը: Որպես ցեղասպանությունը ժխտող անձ՝ նա արժանի չէ Լոս Անջելեսի քաղաքացիներից անգամ մեկ դոլարի, և նա չպետք է կապ ունենա մեր հիանալի քաղաքի հետ»,- ասել է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը: