Փարիզում արտասովոր թռչող սարքեր են նկատվել

18:33 • 24.02.15

Փարիզի երկնքում տարօրինակ թռչող սարքեր են նկատվել: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Ըստ աղբյուրի՝ այժմ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են պարզել, թե ովքեր են այդ երևույթի պատասխանատուները:  

Անօդաչու թռչող սարքեր են նկատվել, մասնավորապես՝ Փարիզում ամերիկյան դեսպանատան տարածքում երեքշաբթի օրը վաղ առավոտյան և Էյֆելի աշտարակի, Պլաս դը Կոնկորդի շրջանում՝ ավելի ուշ:

Անվտանգության ոլորտի աղբյուրները հայտնել են, որ մինչ այժմ մեկ գիշերում այդքան շատ թռչող սարքեր նկատված չեն եղել:

Աղբյուրը հիշեցնում է, որ անցած ամիս էլ նմանատիպ մի սարք էր նկատվել Ֆրանսիայի Նախագահի նստավայրի տարածքում: Վերջին ամիսներին տեղեկություններ են ստացվել, որ տասնյակ թռչող սարքեր կան Ֆրանսիայի ատոմակայանների տարածքում: