Մինչև վերջ պայքարել եմ, ոչ թե ձեր՝ թուլամորթի նման, որ կեսից դուրս է եկել. Հ. Հաղդալյանը՝ Լ. Զուրաբյանին (տեսանյութ)

15:49 • 24.02.15

Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն արձագանքեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, թե նրա ելույթի պատճառով է ԵԽԽՎ-ում ընդունվել ադրբեջանամետ փաստաթուղթ:


«Ես, պարո՛ն Զուրաբյան, պետք է Ձեր նման անհեռատես և կարճաժամկետ խնդիրներ լուծող քայլեր անեի, որ գոհ լինեիք, որ Ձեր առաջարկներն ընդուներ պատվիրակությունը: Պատվիրակությունը քննարկեց Ձեր առաջարկը, և այն համարեց անհեռատես ու կարճաժամկետ, պահի խնդիրներ լուծող: Չի կարելի պահի խնդիրներ դնել լուծել»,– ասաց նա:


«Եթե Ձեզ լսեինք, մենք կունենայինք Ձեր սիրած մեկ պահի հաղթանակը, ես ուրախ եմ, որ այդ կարծիքին չեմ եղել: Իմ ելույթը պայքար էր, մարտ էր, ես մարտիկ եմ, այն ընդունել եմ ու պայքարել եմ որպես զինվոր մինչև վերջ, ոչ թե Ձեր նման թուլամորթի նման ճանապարհի կեսից դուրս եմ եկել՝ մտածելով, որ միգուցե ավելի վատ ստացվի: Եթե նույնիսկ ավելի վատ ստացվի, ես պատրաստ եմ իմ երկրի համար մինչև վերջ պայքարել»
,- ավելացրեց Հերմինե Նաղդալյանը։