Ավստրիական բանտում ինքնասպան է եղել Նազարբաևի նախկին փեսան
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան՝ Ռահաթ Ալիևը, ով գտնվում էր Վիեննայի բանտում և կասկածվում էր սպանության համար, ինքնասպան է եղել, հայտնում է Газета-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
«Նա ինքնասպանություն է գործել»,- հայտնել են դատարանից։
Հաղորդվում էր, որ Ալիևին մեղադրանք էր ներկայացվել Ղազախստանում բանկային 2 մենեջերների սպանության մեղադրանքով։ Նա կասկածվում էր նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալթինբեկ Սարսենբաևի սպանության պատվերի համար։ Նրան վարորդի և թիկնապահի հետ առևանգել և սպանել էին Ալմաթիում՝ 2006թ. փետրվարի 11-ին։










