«Նորմանդական քառյակի» ԱԳ նախարարները բանակցություններ կվարեն Փարիզում

10:23 • 24.02.15

«Նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է այսօր Փարիզում։

 

Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները նախորդ շաբաթ քննակել էին ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը, ինչի արդյունքում նախարարները պայմանավորվել էին մոտ ժամանակում հանդիպում ունենալ, գրում է РИА Новости-ն։

 

Ինչպես հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարության քաղաքականության վարչության պետ Ալեքսեյ Մակեևը՝ Կիևը մտադիր է հանդիպման ընթացքում բարձրացնել 2 հարց՝ հրադադարի ռեժիմի պահպանում և Դոնբասոում խաղաղապահներ մտցնելու հեռանկար։

 

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱԳՆ ղեկավարները Փարիզում պատրաստվում են մշակել խորհրդատվություններ կոնտակտային խմբի համար, որոնք կօգնեն իրականացնել մինսկյան պայմանագրերի բոլոր դրույթները։

 

Մինսկում վերջերս «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: