Փարիզում սկսվել է ԱԳ նախարարների մակարդակով «նորմանդական քառյակի» հանդիպումը

16:14 • 24.02.15

Փարիզում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում, անցկացվում է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով «նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) արտգործնախարարների հանդիպումը, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Խորհրդակցությունների մեկնարկից առաջ Սերգեյ Լավրովը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Լորան Ֆաբիուսը և Պավել Կլիմկինը փոխանակվել են ձեռքսեղմումներով:

 

Հանդիպման սկզբում Ուկրաինայի արտգործնախարար Կլիմկինը, պատասխանելով իր ֆրանսիացի գործընկերոջ հարցին, հայտարարել է, որ նա ստիպված կլինի այսօր վերադառնալ Կիև, քանի որ չորեքշաբթի նա մի քանի հանդիպում ունի:

 

Նախարարները հանդիպում են «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների կողմից պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո առաջին անգամ:

 

Կողմերը մտադիր են քննարկել Մինսկի պայմանավորվածությունների կատարման գործընթացը, այդ թվում՝ ծանր զինտեխնիկայի հեռացման հարցը: