Պորոշենկոն ԱՄԷ-ի հետ պայմանավորվել է Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին

16:26 • 24.02.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ արքայազն, Արաբական Միացյալ Էմիրությունների գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Մուհամեդ բեն Զաիդ ալ- Նահայանի հետ, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, գրում է Interfax.ru-ն:

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինային սպառազինությունների և ռազմատեխնիկայի որոշակի տեսակների մատակարարման վերաբերյալ:

 

Խորհրդականն ասել է, որ զենքերի տեսակների և ծավալների մատակարարման մասին տեղեկությունները Facebook-ում հրապարակման ենթակա չեն:

 

Ուկրաինայի նախագահն ԱՄԷ-ում է գտնվում պաշտոնական այցով: