Սաուդյան Արաբիայում տղամարդուն դատապարտել են մահապատժի մուսուլմանական կրոնից հրաժարվելու համար
Սաուդյան Արաբիայում տղամարդուն մահապատժի են դատապարտել մուսուլմանական հավատքից հրաժարվելու համար:
Ինչպես հաղորդում է Газета.Ru–ն` The Daily Mail-ին հղումով, 20-ամյա մեղադրյալը համացանցում տեսանյութ էր տեղադրել, որում նա դեն է նետել Ղուրանը և ոտքով հարվածել գրքին:
Դատարանի դահլիճում ներկա գտնվող աղբյուրը հաղորդել է, որ մեղադրյալը «անիծում էր Աստծուն և պատռել էր Ղուրանը»:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն մեկնաբանում կայացված դատավճիռը:










