ԱՄՆ-ում երկաթգծի ֆոնին արված «սելֆին» ավարտվել է ողբերգությամբ

09:09 • 24.02.15

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում տղամարդն ընկել է գնացքի տակ, երբ ընկերուհու հետ փորձել է «սելֆի» անել երկաթգծի ֆոնին:

 

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, միջադեպի հետևանքով աղջիկը չի տուժել: Սակայն այն բարդություններ է առաջացրել երկաթուղային երթևեկության համար:

 

Ներկայում իրավապահները հետաքննում են դեպքի մանրամասները: Նրանք նշել են, որ կհայտնեն մահացածի անունը, երբ տեղի ունեցածի մասին տեղեկացնեն նրա ընտանիքին: