Ձեր ելույթը ՀԱԿ-ի կարապի երգն էր. Է. Շարմազանովը՝ Լ. Զուրաբյանին (տեսանյութ)

15:37 • 24.02.15

ԱԺ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ելույթին։


«Ձեր ելույթը ցույց տվեց, որ սա ՀԱԿ-ի «կարապի երգն» էր»,-հայտարարեց նա։


«Վիրավորանքներով խոսում են նրանք, ովքեր անելիք չունեն քաղաքականության մեջ, չի կարելի նման կերպ անվանարկումներով գալ այստեղ ու խոսել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը և դիտողություն արեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին քննադատելու պահ գտնելու համար:


«Հարգելի պարո՛ն, ես ցավում եմ, որ հայ տղամարդը պահ է գտնում, ու եթե տիկին Նաղդալյանը ձեզ դիտողություն չաներ... Պահի տակ ֆռացիք, ու ասում եք՝ Նիկոլի թվին էլ սա է եղել, եթե տենց ա եղել, բա այն ժամանակ ասեիք: Դա հայ քաղաքական գործչին, հայ տղամարդուն հարիր բան չէ: Եթե ուզում եք, հիշեցնեմ, մեր սիրելի, միգուցե նաև Ձեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ մարդն ինչով է տարբերվում անասունից՝ հիշողությամբ: Բոլորս հիշում ենք Ձեր շեֆի 1992 թ. մարտի 5-ի «Կոմսոլոսկայա պրավդայի» հոդվածը, բացեք՝ նայեք»,–հավելեց նա։