Շումախերի կինը 3 մլն դոլարով վաճառել է Նորվեգիայի իրենց տունը (լուսանկարներ)
«Ֆորմուլա- 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը՝ Կորինա Շումախերը, վաճառել է նորվեգական Տրյուսիլում գտնվող իրենց տունը 3 մլն դոլարով։ 645 քմ տարածքով քոթեջի գնորդի անունը չի նշվում, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վաճառքի է հանվել Շումախերի Ferrari F-2000 մոդելի ավտոմեքենան։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մրցարշավորդի ընտանիքն այդպես փորձում է գումար ձեռք բերել թանկարժեք բուժման համար։
Հիշեցնենք, որ Շումախերը ծանր գանգուղեղային վնասվածք էր ստացել 2013-ի դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում՝ Մերիբել հանգստավայրում դահուկներով սահելիս։















