Թեհրանի ոստիկանությունը հանցավոր խմբավորումների ավելի քան 100 անդամի է ձերբակալել

01:25 • 24.02.15

Ոստիկանության աշխատակիցները երկուշաբթի հանցավոր խմբավորումների 101 անդամի են ձերբակալել, որոնք Իրանի մայրաքաղաքում ավազակային հարձակումներ էին ծրագրում: Ինչպես փոխանցում է ТАСС  գործակալությունը` այս մասին հաղորդել է Թեհրանի  իրավապահ մարմինների ղեկավարը:


Խոշորամասշտաբ գործողությունների արդյունքում դադարեցվել է 20 խմբավորման գործունեություն: «Ձերբակալված հանցագործների շարքում կան մարդասպաններ, կողոպտիչներ, մեքենա առևանգողներ», - ղեկավարին մեջբերում է Tasnim գործակալությունը: Վերջինիս խոսքով` ձերբակալվածները մի քանի անգամ դատապարտված եղել են արդեն նախկինում:


«Այս գործողություններն իրականացրել ենք մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար», - ընդգծել են Թեհրանի ոստիկանությունից: