Daily Mail-ը կազմել է կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների վարկանիշային ցուցակը
The Daily Mail բրիտանական թերթի խմբագրությունը կազմել է կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր տասը երկրների սեփական ցանկը:
Առաջին տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, իսկ Բրազիլիան և Թուրքիան կիսում են երկրորդ և երրորդ տեղերը, գրում է korrespondent.net-ը:
Հնդկաստանն ամենավտանգավոր երկրներից մեկն է դարձել՝ կին զբոսաշրջիկների և տեղի բնակիչների բռնաբարությունների ռեկորդային թվի պատճառով:
Հնդկաստանի հանցագործությունների գրանցման ազգային բյուրոյի տվյալներով՝ երկրում ամեն 20 րոպե բռնաբարություն է տեղի ունենում:
Կին զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների թոփ տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1. Հնդկաստան,
2. Բրազիլիա,
3. Թուրքիա,
4. Թաիլանդ,
5. Եգիպտոս,
6. Կոլումբիա,
7. Հարավաֆրիկյան Հանրապետություն,
8. Մարոկկո,
9. Մեքսիկա,
10. Քենիա։
Այս ցուցակը կազմվել է մասնագետների (զբոսաշրջության մասին գրող լրագրողների և բլոգերների, զբոսաշրջիկների) հարցումների հիման վրա:
Թերթը նաև հետազոտել է մի շարք պետական կազմակերպությունների (Հնդկաստանի հանցագործությունների գրանցման ազգային բյուրո, Բրազիլիայի առողջապահության նախարարություն, Թաիլանդում ընտանեկան բռնության դեմ պայքարի կենտրոն) վիճակագրական տվյալները: Լրագրողները հաշվի են առել նաև YouGov մարքեթինգային ընկերության ռեյթինգները:










