Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Սոնա Տռուզյան

16:33 • 24.02.15

Փետրվարի 23-ին Արմավիրի մարզում կախված վիճակում  հայտնաբերվել է  անչափահասի դի: Այս   Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:


Նա նշեց, որ անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, կատարվում է քննություն: