Նոր Զելանդիան իր ռազմական մասնագետներին է ուղարկում «Իսլամական պետության» դեմ պատերազմի
Նոր Զելանդիայի իշխանությունները որոշում են կայացրել իրենց ռազմական մասնագետներին ուղարկել Իրաք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարին մասնակցելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջոն Քեյը, գրում է gazeta.ru-ն:
Նորզելանդացի զինվորականները չեն մասնակցի անմիջապես մարտական գործողություններին, սակայն նրանք օգնություն կտրամադրեն միջազգային կոալիցիային մարտական պատրաստության ժամանակ: Իրաք նախատեսվում է ուղարկել 140 մասնագետ:
Նոր Զելանդիայի ռազմական մարզիչների մեծ մասը կտեղակայվի Բաղդադից հյուսիս գտնվող Թաջի ռազմական համալիրում:
«Ոչինչ չանել նշանակում է, որ ԻՊ-ն ավելի կուժեղանա: Ոչինչ չանել նշանակում է թողնել մյուս բոլորի վրա բարբարոս և անմարդկային մարդկանց պատասխանատվությունը»,- ասել է Քեյը:
Երկրի վարչապետը նշել է, որ երկամյա ժամկետով մասնագետների տեղակայումը կսկսվի մայիսին:










