Զուրաբյանի՝ մեկ ժամ ընդմիջման պահանջը մերժվեց՝ չնայած ԱԺ ղեկավարության աջակցությանը
Մինչ ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված՝ «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» նախագծի եզրափակիչ ելույթը, հիմնական զեկուցող «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը պահանջեց 1 ժամ ընդմիջում՝ ՀՅԴ-ի առաջարկությունները փաստաթղթում ներառելու համար:
Նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը առաջարկեց պատգամավորին ներկայացնել իր ասելիքը, որից հետո այն կդրվի քվեարկության:
Զուրաբյանը նշեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի 55-րդ հոդվածի 11-րդ կետի՝ նախագիծը ներկայացնող հեղինակն իրավունք ունի ընդմիջում պահանջել. «Դա մեզ պետք է ՀՅԴ-ի, միգուցե նաև այլ խմբակցությունների խմբագրումների համար։ Մենք պատրաստ ենք ներառել, բայց դրա համար մեզ քննարկում է պետք, այդ պատճառով դիմում եմ ԱԺ ղեկավարությանը»:
Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ղեկավարությունն աջակցում է ձեր առաջարկին»։
Պահանջը դրվեք քվեարկության և մերժվեց 7 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։










