1-2 անկախ, 1-2 իբր ընդդիմադիր պատգամավորներից նոր դաշինք է ձևավորվել. Լ. Զուրաբյան (տեսանյութ)

15:31 • 24.02.15

Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի մասին հարցի վերաբերյալ ամփոփիչ ելույթում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե հարցի քննարկմանը  բացահայտվեց նոր դաշինքի ձևավորման մասին:


«Ինձ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ երեկ ՀՀԿ խմբակցության աջակցությամբ տեղի ունեցավ մի նոր դաշինքի ձևավորում՝ Շարմազանովի դիրիժորությամբ: Շարմազանովի հետ միավորվել են ՀՀՇ-ի իշխանության տարիներին քննադատության վրա մասնագիտացված ու այդ նպատակով ՀՀԿ բերված մեկ-երկու անկախ, մեկ-երկու իբր ընդդիմադր պատգամավորներ»,- ասաց Զուրաբյանը:


Նա նշեց, որ փոխադարձ «ջանուղուրբանով» իրար հետ երեկ միավորված գործում էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Բաբուխանյանը և նաև մի քանի այլ ՀՀԿ-ականներ:


Ըստ Զուրաբյանի՝ ապշեցուցիչ են այս միավորումն ու միանման քննադատությունները:


Զուրաբյանը քննադատեց նաև ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին, ում ելույթն էր պատճառ հանդիսացել ԵԽԽՎ վեհաժողովին ընդունված ադրբեջանանպաստ փաստաթղթին: