Ջոն Քերին փետրվարի 28-ին կհանդիպի Լավրովի հետ

08:36 • 25.02.15

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ մտադիր է փետրվարի 28-ին Սիրիայի հարցով բանակցություններ վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, գրում է Газета-ն։

 

Այնուհետ Քերին կմեկնի Իրանի միջուկային ծրագրով բանակցությունների։ Թե հատկապես որտեղ կկայանան հանդիպումները, Ջոն Քերին չի հայտնել։

 

Բացի այս հանդիպումներից, ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի նիստին։