Իսրայելի վարչապետը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների հետ

08:48 • 25.02.15

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատների հետ հանդիպման հրավերը, որը պետք է կայանար նրա՝ Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակում, հայտնում է РИА Новости-ն։

 

Մարտի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու հրավերը ստացվել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ հանրապետական Ջոն Բեյներից և դժգոհություն էր առաջացրել դեմոկրատների կողմից կառավարվող Սպիտակ տանը։ Նրա ներկայացուցիչը մեղադրել էր օրենսդիրներին, որ նրանք «խախտել են արձանագրությունը»՝ տեղյակ չպահելով վարչակազմին։

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպում չի նախատեսվում։

 

«Թեև ես բարձր եմ գնահատում դեմոկրատ սենատորների հետ հանդիպման հրավերը, կարծում եմ , որ եթե դա անել հիմա, ապա դա կարող է բարդացնել իմ կողմնակիցների սխալ ընկալումն այցիս վերաբերյալ»,- ասվում է վարչապետի նամակում, որն ուղղված է սենատորներ Ռիչարդ Դուրբինին և Դայեն Ֆայնսթայնին։