Կանանց ու աղջիկներին ծաղիկներ են բաժանվել տոնական ձևավորված կառքից. Երևանի քաղաքապետարան

19:41 • 08.03.15

Մարտի - 8-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված  ծաղկային խորհրդանշական զամբյուղներից բացի կանանց ու աղջիկներին ծաղիկներ ու Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ են բաժանվել նաև քաղաքի փողոցներում շրջող տոնականորեն ձևավորված կառքից:  

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քաղաքապետարանի հարակից տարածքից  մայրաքաղաքի փողոցներով անցած կառքը հանգրվանել է Հյուսիսային պողոտայում, որտեղ էլ, արդեն կանգ առած վիճակում, «կառապանը» շարունակել է  ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ բաժանել անցորդ կանանց ու աղջիկներին: