Քաղավիացիայի համակարգում ուսումնական վարժանք է անցկացվել
Ս.թ. մարտի 24-25-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղի է ունեցել ուսումնական վարժանք, որի շրջանակներում ազդարարվել էր «տագնապ», և համակարգը կարճ ժամանակահատվածում բերվել է «Բարձր» աշխատանքային ռեժիմի: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունը։
Ուսումնավարժանքին ներգրավված էին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ստորաբաժանումները և համակարգի ձեռնարկությունների հաշվարկները (վթարափրկարարական, բժշկական, հակահրդեհային, ուսումնական, աերոնավիգացիոն, ավիացիոն անվտանգության, ոստիկանության և այլն):
Ուսումնավարժանքներին մասնակցում էին նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության և Պաշտպանության նախարարության աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ ուսումնավարժանքին ներգրավված էր մոտ 500 մարդ:
Ամփոփելով ուսումնավարժանքի արդյունքները՝ Գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը նշեց, որ միջոցառումները իրականացվել են բարձր մակարդակով, համակարգը պատրաստ է բնականոն աշխատանքին արտակարգ իրավիճակներում:










