Գերմանիան հաստատել է, որ Ալպերում Airbus-ի կործանման ժամանակ խցիկում մեկ օդաչու է եղել

19:06 • 26.03.15

Գերմանիայի դատախազությունը հաստատել է, որ Ֆրանսիայի հարավում օրերս կործանված ուղևորատար ինքնաթիռի խցիկում միայն մեկ օդաչու է եղել, գրում է gazeta.ru-ն: Սակայն չի հստակեցվում, թե արդյոք խցիկում եղել է ինքնաթիռի հրամանատարը, թե երկրորդ օդաչուն:

 

«Սև արկղերից» տվյալներն ուսումնասիրելու ժամանակ հայտնի է դարձել, որ օդաչուներից մեկը դուրս է եկել խցիկից թռիչքի ժամանակ և չի կարողացել հետ վերադառնալ:

 

Le Monde թերթն ավելի ուշ գրել է, որ ուղևորատար ինքնաթիռի կործանման ժամանակ օդաչուների խցիկում եղել է Airbus A320-ի հրամանատարը: