Նեպալցին անվճար վիրահատությամբ վերականգնել է ավելի քան 100 000 չքավոր մարդկանց տեսողությունը (լուսանկարներ, տեսանյութ)
Նեպալցի ակնաբույժ Սանդուկ Ռուիտն առանց որևէ մեկի օգնության անվճար բուժում է աղքատ և ցածր եկամուտ ունեցող բնակչության կուրությունը, քանի որ չքավորների համար առողջապահական ծառայությունները հասանելի չեն՝ ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, գրում է odditycentral.com-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կուրություն ունեցող բնակչության 90%-ը բնակվում է ցածր եկամուտ ունեցող համայնքներում, իսկ նրանցից 80%-ի կուրությունը բուժելի է:
Սանդուկն այն համոզմունքին է, որ ամենաաղքատ մարդիկ արժանի են բարձրորակ ակնաբուժական ծառայությունների, նա որոշել է բուժել կարիքավոր մարդկանց:
1994-ին բժիշկը բացել է իր հիվանդանոցը, որը գտնվում է Կատմանդուում:
Հիմնականում հիվանդների մոտ ախտորոշվում է կատարակտ: Կատարակտը համարվում է աշխարհի ամենատարածված աչքի հիվանդություններից մեկը:
Կատարակտն աչքի հիվանդություն է, որն արտահայտվում է ոսպնյակի ամբողջական կամ մասնակի պղտորումով, տեսողության սրության խանգարումով՝ ընդհուպ մինչև կուրություն:
Ակնաբույժ Սանդուկը հեռացնում է խավարած ոսպնյակը և այն փոխարինում արհեստական ոսպնյակով։ Այս վիրահատությամբ տեսողությունը հաջողությամբ վերականգնվում է։













