Սաուդյան Արաբիան փակել է Եմենի հետ սահմանին օդանավակայանները

18:33 • 26.03.15

Սաուդյան Արաբիան փակել է երկրի հարավում գտնվող յոթ օդանավակայան՝ Եմենում շիա ապստամբների դեմ ռազմական գործողության պատճառով, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Չեղյալ են հայտարարվել բոլոր միջազգային և ներքին չվերթները: Հայտնի է դարձել նաև, որ իրավիճակի սրման հետևանքով Եմենն իր հերթին փակել է հիմնական նավահանգիստները:

 

Սաուդյան Արաբիան մի շարք երկրների, այդ թվում՝ Սուդանի և Եգիպտոսի աջակցությամբ արդեն օդային գործողություն է սկսել Եմենի նախագահին աջակցելու համար: Ընդ որում՝ բացառված չէ, որ օդային գործողությանը կհաջորդի ցամաքային ռազմական գործողությունը:

 

«Մենք չենք կարող հասնել իշխանության օրինական կառավարության վերադարձին միայն վերահսկելով Եմենի օդային տարածքը»,- Reuters գործակալությանը հայտնել է Սաուդյան Արաբիայի ռազմական շրջանակներից աղբյուրը:

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Եգիպտոսը, Հորդանանը, Սուդանը և Պակիստանը պատրաստ են մասնակցել ցամաքային գործողությանը: