Փհուկետի լողափերից փրկարարները կարող են անհետանալ

20:12 • 26.03.15

Թաիլանդի Փհուկետ կղզու ափերից ուրբաթ օրը՝ մարտի 27-ին, կարող են անհետանալ փրկարարները: Տեղի իշխանությունների և փրկարարների միջև հերթական տարեկան պայմանագիրն ավարտվել է, բայց կողմերը չեն հասցրել ժամանակին նոր պայմանագիր պատրաստել, գրում է gazeta.ru-ն: Նշվում է, որ դա առաջին անգամ չէ տեղի ունենում:

 

Ստեղծված իրավիճակի հետևանքով փրկարարներն իրավունք ունեն դուրս չգալ հերթապահության: Այժմ Փհուկետի իշխանությունները բանակցություններ են վարում նոր համաձայնագրի շուրջ: Ինչպես հայտնել է շրջանի նահանգապետ Նիսիտ Ջանսոմվոնգը, պայմանագրի ստորագրումը կլինի օրակարգի գլխավոր խնդիրներից մեկը:

 

Phuket Life Guard Service Co Ltd.-ի ներկայացուցիչը պատմել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները քննարկել են տեղի ծովափային բիզնեսի և հյուրանոցների հետ այն հարցը, որպեսզի նրանք ժամանակավորապես ստանձնեն մարդկանց անվտանգության հսկողությունը: