Եմենի նախագահը փորձում է լքել երկիրը, նրան թույլ չեն տվել մտնել Օման. ԶԼՄ-ներ
Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին փորձել է լքել երկիրը և գնալ Օման, այժմ նա գտնվում է Եմենի տարածքում, որտեղ անցկացվում է միջազգային ռազմական գործողություն, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Sputnik գործակալությանը։
«Նախագահ Հադիի մերձավորների և Օմանի իշխանությունների միջև բանակցությունները երկիր մուտք գործելու վերաբերյալ շարունակվում են»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ նախագահը վերադարձել է Սիուն քաղաք, երբ Օմանի իշխանությունները մերժել են նրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նախագահ Հադիի 20 մեքենաներից բաղկացած շարասյունը ժամանել է Ալ- Մուքալլա քաղաքի կենտրոն։










