Օդանավի անձնակազմի կարգերը հաստատվում և ներդրվում են ԻԿԱՕ-ի կողմից. Քաղավիացիա
Սովորաբար նման կարգերը հաստատվում և ներդրվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության` ԻԿԱՕ-ի կողմից, որի անդամ է Հայաստանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է մեզ մոտ օդանավի անձնակազմի կանոնները փոխվեն, քանի որ լրատվամիջոցները նշում են, թե Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո հնարավոր է այդպիսի փոփոխություններ լինեն:
Նա նշեց, որ ամեն ինչ դեռ խոսակցությունների մակարդակում է, և որպեսզի նոր կարգ մշակվի ու ընդունվի, երկար ժամանակ կպահանջվի: «Դեռևս վաղ է խոսել այդ մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող Germanwings ավիաընկերության բյուջետային Airbus A320-ը կործանվել է Ֆրանսիայի հարավ-արևելքում: Օդաչուն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է:Վթարի հետևանքով մահացել է 150 մարդ:










