Իտալիայի Տոսկանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

01:18 • 27.03.15

Իտալիայի Տոսկանա նահանգը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել` ցույց տալով իր աջակցությունը հայ ժողովրդին:


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հռոմի Հայ համայնքի խորհուրդը  նամակ է հղել Իտալիայի   հիմնական  նահանգապետարաններին և քաղաքապետարաններին՝ խնդրելով համապատասխան բանաձևեր ընդունել:  


Այս առումով, Տոսկանա նահանգը մարտի 25-ին կայացած խորհրդարանական նիստում բանաձև է ընդունել, որով զորակցություն է հայտնել հայ ժողովրդին: Բանաձևում ասվում է, որ այն պետք է ուղարկվի Հռոմի Հայ համայնքի խորհրդի քարտուղարությանը, որպեսզի փոխանցվի Հայոց ցեղասպանության թանգարան: