Ամստերդամի օդանավակայանը չեղյալ է համարել չվերթները՝ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով

17:58 • 27.03.15

Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանը չեղյալ է հայտարարում չվերթները՝ էլեկտրականության զանգվածային անջատումների պատճառով: Բոլոր ժամանող չվերթները վերաուղղվում են այլ օդանավակայաններ, գրում է ria.ru-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ օդանավակայանն աշխատում է էներգիայի պահուստային աղբյուրներով:

 

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները տեղի են ունեցել ուրբաթ օրը Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում և մոտակա շրջաններում: TenneT էներգետիկ օպերատոր ընկերության տվյալներով՝ վթարի պատճառը դարձել է էներգահամակարգի ծանրաբեռնվածությունը: