Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծ չէ. Արծրուն Հովհաննիսյան

14:29 • 27.03.15

Ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծ չէ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Մեր տեղեկությանը, թե գիշերը կրակոցներ են եղել Տավուշի մարզի Պառավաքար համայնքի  ուղղությամբ, Արծրուն Հովհաննիսյանը, նշեց, որ դրանք ևս եղել են մշտական չափով:


Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ տեղեկության չի կարող տրամադրել: