Արևմտյան երկրների պատժամիջոցները Ռուսաստանը ներսից թուլացնելու փորձ են. Ասադ

16:09 • 27.03.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն արևմտյան երկրների հակառուսական պատժամիջոցներն անվանել է Ռուսաստանը ներսից թուլացնելու փորձ, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Ռուսաստանի շրջափակումը ոչ այլ ինչ է, քան այն ներսից թուլացնելու փորձ»,- ասել է Ասադը։
Նա նշել է, որ Սիրիայի հանդեպ նույնպես մի քանի տասնամյակ շրջափակում է հաստատվել, որն ուժեղանում է։

 

«Ինչպես դա տեղի ունեցավ Կուբայի դեպքում։ Եվ այնտեղ, ինչպես և այստեղ, նրանք անհաջողություն են ունեցել»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ ինքնիշխան պետությունների գործերին խառնվելու Արևմուտքի փորձերը չեն դադարի։

 

«Ինձ թվում է՝ արևմտյան երկրները չեն դադարի այդ փորձերը, քանի որ դա է պատմության տրամաբանությունը։ Միշտ էլ կան պետություններ, որոնք ցանկանում են իրենց կամքը թելադրել այլ պետությունների ռազմական, տնտեսական կամ այլ միջոցներով»,- ասել է Ասադը։