Բելառուսը Ռուսաստանից 110 մլն դոլարի չափով վարկ կստանա

17:43 • 27.03.15

Բելառուսը Ռուսաստանից 110 միլիոն դոլարի չափով վարկ կստանա՝ պետական ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագրի շրջանակում, գրում է gazeta.ru-ն: Համապատասխան տեղեկատվություն է պարունակում Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված փաստաթուղթը:

 

Անհրաժեշտ միջոցները նախատեսված են 2015 թվականի դաշնային բյուջեով:

 

Փաստաթղթում հստակեցվում է, որ ԱՄՆ դոլարով հաշվարկներ կատարելու հետ կապված գործարքային և արժութային ռիսկերից խուսափելու համար վարկի տրամադրումը, ինչպես նաև պարտքի մարումը կիրականացվի ռուսական ռուբլիով: